Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

«ՌԴ-ն խլեց Հայաստանը Եվրամիությունից»

«ՌԴ-ն խլեց Հայաստանը Եվրամիությունից»
05.09.2013 | 17:07

ԽՍՀՄ օրոք քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը irates.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որաշմանն, ասաց. «Ենթադրում եմ, որ կարող էին շատ ավելի վատ տարբերակներ լինել՝ արյունահեղություն, պատերազմ, շրջափակում և այլն»:

Ըստ Ազատ Արշակյանի՝ Ռուսաստանը Եվրամիությունից գողացավ Հայաստանին:
«Ի՞նչ կանի Եվրոպան իր կորուստը վերականգնելու, կորստի հետ հաշտվելու կամ կորուստը ետ ստանալու համար: Ընդհանուր առմամբ՝ ՀՀ-ն ոչինչ չի կորցրել: Մենք կիսաանկախ էինք, մենք ՀԱՊԿ-ում էինք, կախվածության մեջ էինք: ՀՀ-ն ինչ կարգավիճակ ուներ, մնացել է այդ նույն կարգավիճակում, չի շեղվել, կորցրել է Եվրոպան: Եվրոպան ՀՀ-ին տանում էր իր մոտ, ճանապարհին նրանից խլեցին: ՌԴ-ն Հայաստանին վերադարձրեց իր ազդեցության ոլորտը: Թե ինչ վերաբերմունք ցույց կտա Եվրամիությունը՝ դա իր գործն է: Մենք պետք է սպասենք Եվրամիության արձագանքին»,- ասաց Ազատ Արշակյանը:
Ազատ Արշակյանին հիշեցրինք, որ Եվրահանձնաժողովն արդեն հրապարակել է հայտարարություն, որում, մասնավորապես, ասվում է. «Մենք անհամբերությամբ սպասում ենք, որպեսզի Հայաստանից լավագույնս հասկանանք իրենց մտադրություններն ու թե ինչպես են իրենք ցանկանում ապահովել համատեղելիությունը դրա և Ասոցացման և ԽՀԱԱՊ համաձայնագրերով իրենց ստանձնած պարտավորությունները»:
«Դա ԵՄ գործն է, կայսրությունների պայքարի մեջ մենք խաղում ենք երկրորդական դեր: Իսկ սրանից հետո Եվրամիությունը կա՛մ պետք է պայքարի և հետ ստանա ՀՀ-ին՝ որպես իր քաղաքակրթական դաշնակցի, կա՛մ մենք կշարունակենք պայքարել և փուլ առ փուլ գնալ առաջ: Կարծում եմ, հուսահատվելու պատճառ չկա»,- կարծում է Ազատ Արշակյանը:
Ազատ Արշակյանը, այսօրվա իրողություններից ելնելով, կարծում է, որ ռուսական կայսրությունից հեռանալու, ավելի մեծ անկախություն նվաճելու համար կան ավելի նպաստավոր պայմաններ, քան՝ 1918 թվականին էր, կամ 1991-ին:
«Մեր հասարակությունն այսօր ավելի պատրաստ է, մենք մտածողությամբ ավելի ազատ ենք, քան՝ 1918 կամ 1991 թվականներին էր»,- կարծում է մեր զրուցակիցը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1504

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ